Մենք շարունակ որոնում ենք, հեռանում-վերադառնում ենք, դառնում թափառական ու նստակյաց: Կարծես տեղներս չենք գտնում…
Որտե՞ղ է մեր տեղը:
Ուր գնացին քսաներորդ դարի առաջին տասնամյակներում Հայաստան եկածների սերունդները, միթե Հայաստանը շարունակ պետք է ասոցացվի <<կորուսյալ«հեռավոր«պատմական>> բառակապակցությունների հետ:
Այսօր էլ Հայաստանից գնում են, այսօր էլ Հայաստան գալիս են: Սակայն օրեցօր մենք թուլանում ու կորցնում ենք մեր ներուժը, տարրալուծվում ու փոշիանում ժամանակակից քաղաքակրթության հորձանուտում:
Օրեր առաջ Թանահատ վանքի մոտ, տարեց մեղվապահը հպարտորեն ասաց, որ ամբողջ կյանքն անցկացրել է այս սարերում, նրա սերունդներն էլ պարծենում են, որ վերջապես պոկվեցին այս վայրի սարերից...
menqhayenq.am