Ինչպես եղավ, որ օտարի սմբակների տակ ու երկու հետադիմական կայսրությունների միջև բաժանված Հայաստանում գտնվեցին մարդիկ, որոնք հասկացան, որ սև բախտը լալու փոխարեն պետք է քաղաքակրթական իրադարձությունների մեջ լինել, հիմնել տպարաններ, տպագրել գրքեր, տեղափոխել Հայաստան:
Հայ գրքի տպագրության պատմությունը ոչ միայն նվիրումի ու զոհողության,այլև արկածներով լեցուն մի ժամանակագրություն է, կապված Հռոմի պապերի, Եվրոպական թագավորների, ժամանակի ֆինանսական ու առևտրական բազմազգ շուկայի հետ: 19-րդ դարի շեմին մենք աշխարհով մեկ տարածված տպագրական և տարածման ցանց ունեինք, հազար անունից ավել տպագրված գրքեր` ոչ միայն հոգևոր, այլև պատմություն, ուղղագրություն, դասագրքեր:
Օսմանյան կայսրությունում և Սեֆյան Պարսկաստանում հիմնել էինք տպարաններ, երկրներ, որտեղ սեփական գրատպությունը կսկսվեր միայն հարյուրամյակներ անց: Իսկ հիմա...
menqhayenq.am