Expedition 206-ի անդամները, կամ ինչպես իրենք են իրենց կոչում՝ երջանկության դեսպաններն, արդեն Հայաստանում են։ Երջանկության տարաբնույթ բանաձեւերի որոնումներով, այս խումբը (www.expedition206.com) Կոկա-Կոլայի նախաձեռնությամբ, մեկ տարվա ընթացքում այցելում է աշխարհի բոլոր 206 երկրներ որտեղ վաճառվում է այդ ըմպելիքը, ընդամենը մեկ առաքելությամբ՝ հասկանալ թե ի՞նչն է երջանկացնում մարդկանց։ Այնուհետեւ այդ ամենը տարածում են համացանցում` սեփական բլոգներում, միկրոբլոգներում եւ այլուր:Երջանկության դեսպանները Հայաստան էին եկել սեպտեմբերի 13-ին։ Հայաստանը նրանց այցելած 150-րդ երկիրն է։ The Club ակումբում հայ բլոգերների ու հետաքրքրասերների հետ հանդիպման ժամանակ Expedition 206-ի անդամները Քելլին` Բելգիայից եւ Թոնին` Գերմանիայից, իրենց տպավորությունները կիսեցին ներկաների հետ:
Խմբի անդամ Թոնիի խոսքով՝ բազմաթիվ մարդիկ տարբեր երկրներում ասում են, որ իրենց երջանկացնում է ուտելիքը։ «Շատ հաճախ նշում են նաեւ, որ փողն է երջանկացնում, սակայն, որ թե զուտ փող ունենալը, այլ, այդ փողն օգտագործելը՝ ավելի ազատ ապրելու կամ օրինակ՝ ճանապարհորդելու համար»,-ասում է Թոնին։
Իսկ Քելլին՝ ավելացնում է, որ երջանկությունը սկսվում է նախ եւ առաջ ժպիտից։ «Մի բան հաստատ նկատել եմ, որ մարդիկ են մարդկանց երջանիկ դարձնում ՝ նրանց հետ կիսելով այն ամենն, ինչը թանկ է իրենց համար»։
Expedition 206-ի անդամները հանդիպման վերջում սկսեցին հարցումներ կատարել ներկաների շրջանում ՝ պարզելու համար, թե ի՞նչն է նրանց երջանկացնում, իսկ Հայաստանի մասին իրենց տպավորությունների եւ հայերի երջանկության գազտնիքը կհարպարակեն շուտով։
news.am