Среда, 04.12.2024, 22:50 | Главная | Регистрация | Вход |
Վիճակագրություն
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0
|
Блог
Главная » 2010 » Август » 29 » Երգը զենք է
|
Այս խոսքերը բազմիցս հնչում էին վարդապետ Կոմիտասին նվիրված քննարկման ընթացքում: Կոմիտասի երգը զենք է` ուղղված հայ ոգու ներքին և արտաքին թշնամիների դեմ: Ուղղված փոքրաքանակ ազգերին վերևից` եվրոպական կամ այլ սնոբիզմի դիրքերից նայող ազգերի ու պետությունների դեմ: Կոմիտասի երաժշտությունը իր մեղմիկ հնչողությամբ կարողացավ և այսօր էլ իզորու է անել այն, ինչ անկարող ենք անել մենք` մեր ժամանակներին բնորոշ ունայնության հորձանուտում. պահպանել հայկականության իսկական արժեքները և պաշտպանվել էժանագին մշակութային էքսպանսիայից` և’ դրսից, և’ ներսից: Երաժշտական զոմբիացման այժմյան «գրոհային համազարկերը, անցնելով Կոմիտասի արժեքային խառնարանով, մեր աչքի առաջ փոշիանում են և չքվում ազգային ինքնամաքրման հոսանքի ջրերում: Սակայն դրա համար պետք են այդ ամենը անողները. ազգի մտավոր, հոգևոր, մշակութային հայրերը, մտահոգ, ուշիմ, համբերատար: Մենք սպասում ենք նրանց: Որովհետև այսօր արդեն չկան ֆրանսացի Կլոդ Դեբյուսիի չափերի հզոր հսկաներ, որոնք իրենց մեջ ուժ ու վեհություն կարող են գտնել ծնկի իջնելու` անհայտ երկրից եկած համեստ, փարիզյան բեմում միայնակ երգող վանականի հանճարի առջև: Կոմիտասի երաժշտությունը ժամանակային խնդիր չունի: Այդ մենք ունենք խնդիրների կծիկ` մեր ժողովրդի ծնունդ և մեզանից առայժմ հեռացող հանճարին արժանի լինելու հարցում: menqhayenq.am
|
Просмотров: 295 |
Добавил: Arthur0
| Рейтинг: 5.0/1 |
|
| |