Четверг, 12.12.2024, 17:06 | Главная | Регистрация | Вход |
Վիճակագրություն
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0
|
Блог
Главная » 2010 » Август » 29 » Աշխարհի ամենահին տաճարը
14:44 Աշխարհի ամենահին տաճարը |
Հնագետները Հայկական Միջագետքում (այժմ` Թուրքիայի հարավ-արեւելքում) նկատել են հնագույն տաճարի ավերակներ, որի տարիքը կազմում է 12 000 տարի: Մասնագետների կարծիքով, այդ տաճարը ամենահինն է նրանցից, որոնց մասնիկները հասել են մինչև մեր օրեր: Առաջին անգամ տարածաշրջանը, որտեղ նկատվել են ավերակները, գիտնականներին հետաքրքրել է դեռ 1986թ-ին, երբ տաճարի շրջակայքում ֆերմերները գտել են մի քանի հնագույն արձանիկներ: Դրանից հետո հնագետները նկատել են տարբեր կենդանիների պատկերներով սալիկներ:Այժմ թուրք հետազոտողները նշում են, որ հնագույն տաճարի ավերակների մոտ գտել են անգլուխ մարդկանց անսովոր քանդակներ: Հետազոտողների կարծիքով, այս գտածոները պատկանում են նեոլիթի ժամանակաշրջանին, երբ մարդկանց հավատալիքները շատ դեպքերում հեթանոսական արմատներ ունեին եւ ակտիվորեն կիրառվում էր զոհաբերությունը: Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունում ասում են, որ տարածաշրջանում պեղումները պարբերաբար տեղի են ունենում 1955-ից սկսած, սակայն գիտության համար էական բացահայտումներ ի հայտ են եկել 2005-ին: Ոմանք կարծում են, որ դա ծիսակարգերի իրականացման տեղ է եղել` կապված բերքատվության պաշտամունքի հետ, իսկ յուրաքանչյուր շրջանի կենտրոնում գտնվող երկու բարձր քարերը խորհրդանշում են տղամարդուն և կնոջը: Այս տեսությունն օգտագործում է Ուրֆա քաղաքի մոտ գտնվող զբոսաշրջության գործակալությունը: -Այցելեք Դրախտի այգի, հանդիպեք Ադամի և Եվայի հետ,- ազդարարում է գովազդային թերթիկը: Գոբեկլի-Տեպե տեղանքը համընկնում է աստվածաշնչյան Եդեմի հետ: Edem բառը շումերական է և նշանակում է հարթավայր:Ուրֆա, Ուրխա, Օրֆա, հնում` Էդեսսա, քաղաք է պատմական Հայաստանում (ժամանակակից Թուրքիա): Դեռ 19-րդ դարի սկզբին Ուրֆայում եղել են հայերի շուրջ 2000 տներ, առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին հայ բնակիչների թիվը հասել է 35 հազարի:
menqhayenq.am panarmenian.net
|
Просмотров: 347 |
Добавил: Arthur0
| Рейтинг: 5.0/1 |
|
| |