Пятница, 03.05.2024, 12:44Главная | Регистрация | Вход

Վիճակագրություն


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Մուտք

Որոնում

Օրացույց

«  Август 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Блог
Главная » 2011 » Август » 18 » ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՑԱԾ ՄԻՋՆԱԴԱՐՈԻՄ (1)
16:58
ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՑԱԾ ՄԻՋՆԱԴԱՐՈԻՄ (1)

Սկսած 9-րդ դարի կեսից թուլացավ արաբական խալիֆայության տիրապետությունը, որով հնարավորություն ընձեռնվեց Հայաստանում վերականգնել քաղաքական անկախությունը։ Ստեղծվեցին Բագրատունիների, Սյունիքի, Վանանդի, Տաշիր-Զորագետի և Վասպուրականի թագավորությունները, որոնք կարճ դիմադրությունից հետո ենթակա դարձան կենտրոնականին՝ Բագրատունյաց թագավորությանը։ Ֆեոդալիզմը Հայաստանում թևակոխեց իր նոր՝ զարգացած ֆեոդալիզմի փուլը։ Ֆեոդալիզմի խորացումը Հայաստանում սելջուկյան տիրապետության հետևանքով մեկդարյա կասեցումից հետո նոր թափով շարունակվեց 12-13-րդ դդ. (մինչև մոնղոլների ներխուժումը Անդրկովկաս և Հայաստան): Այդ առումով էլ հայոց պատմության զարգացած ֆեոդալիզմի դարաշրջանը ենթաբաժանվում է Բագրատունյաց (9-11-րդ դդ.) և Զաքարյանների (12-14-րդ դդ.) ժամանակաշրջանների։

Ֆեոդալական   հասարակության  քաղաքական,տնտեսական և մշակութային վերելքը խթանեց վաղ միջնադարից գոյություն ունեցող քաղաքների վերականգնմանը և նոր քաղաքների ու քաղաքավանների առաջացմանը։ 9—10-րդ դդ. Հայաստանում կային մոտ 50 քաղաքներ, 26 գյուղաքաղաքներ և 80 ավաններ։ Ըստ բն՜ակչության թվի քաղաքները ենթաբաժանվում էին մեծ (25-100 հազ.), միջին (10—20 հազ.) և փոքր (3—8 հազ.) քաղաքների։ 12-13-րդ դարերի ընթացքում է՛լ ավելի աճեցին գյուղաքաղաքները, որոնց բնակչության թիվը սահմանվում է 3—5 հազար։

Քաղաքների թվի այսպիսի աննախընթաց աճը, որը Ստեփանոս Տարոնեցու (Ասողիկի) դիպուկ ՚ արտահայտությամբ տեղի է ունենում ագարակները ավանի, և ավանները քաղաքի վերածելու ընթացքում2, որակական նոր փոփոխություններ մտցրեց, առաջացրեց դասակարգային նոր հարաբերություններ ու դրանցով ոգեկոչված նոր, առավել առաջադիմական աշխարհայացք՝ բարերար ներգործություն ունենալով հայ ժողովրդի հոգևոր ու նյութական կյանքի տարբեր ոլորտներում։
Շարունակելի...

Просмотров: 495 | Добавил: Arthur0 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Copyright MyCorp © 2024 |