Пятница, 03.05.2024, 18:53Главная | Регистрация | Вход

Վիճակագրություն


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Մուտք

Որոնում

Օրացույց

«  Август 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Блог
Главная » 2011 » Август » 18 » ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՑԱԾ ՄԻՋՆԱԴԱՐՈԻՄ (2)
17:19
ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՑԱԾ ՄԻՋՆԱԴԱՐՈԻՄ (2)

ԱԲԱԳՐԱՏՈԻՆՅԱՑ ԹԱԴԱվՈՐՈԻԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ

ՔԱՂԱՔԱՇԻՆՈԻԹՑՈՒՆ. Հայաստանի հին քաղաքների (Դվին, Նախճավան, Վան, Կարին) աշխուժացման և նորերի (Անի, Կարս, Լոռէ, Կապան, Արծն, Խլաթ, Մանազկերտ) առաջացման շնորհիվ նկատելիորեն ուժեղանում է քաղաքների դերը, քաղաքային կյանքի ազդեցությունը երկրի տնտեսական, հասարակական ու քաղաքական կյանքի վրա։ Այդ իր հերթին ազդեց պատմական այս նոր շրջանի ֆեոդալական հասարակության պահանջմունքների համեմատ քաղաքաշինական հին սկզբունքների   զարգացման   ու   կատարելագործման վրա։

Քաղաքներն առաջացան կամ հին քաղաքների, ավանների ու ամրոցների (Վան, Անի, Կարս, Խալորերդ) տեղերում, կամ կառուցվեցին նոր իրացվող տարածքներում։ Երկու դեպքում էլ տեղաբաշխման գլխավոր սկզբունքը եղել է վարչատնտեսական և ռազմավարական նպատակահարմար տեղադիրքը, (առևտրական ճանապարհների վրա գտնվելը, բնական պաշտպանվածությունը, ջրամատակարարման հնարավորությունները, տեղական շինանյութերով ապահովվածությունը և քաղաքաստեղծ այլ գործոններ) :

Միջնադարյան Հայաստանի քաղաքներն ունեին հատակագծային եռամաս կառուցվածք՝ բաղկացած միջնաբերդից, բուն քաղաքից (կամ շահաստանից) և արվարձաններից։ Սովորաբար միայն առաջին երկուսն էին ապահովվում պաշտպանական կառուցվածքներով։ Վտանգի դեպքում դրանց ներսում պատրաստվում էին ոչ միայն քաղաքի արվարձանների, այլ մերձակա գյուղերի բնակիչները։

 

ՄԻՋՆԱԲԵՐԴԸ սովորաբար տեղաբաշխվում էր դժվարամատչելի, բնականորեն անառիկ և քաղաքի տարածքի նկատմամբ իշխող դիրք ունեցող բլրի կամ ժայռածերպի վրա և ուներ պաշտպանական կառուցվածքների ինքնուրույն համակարգ։ Միջնաբերդում էին գտնվում թագավորական կամ իշխանական պալատները, պալատական եկեղեցին ու տարաբնույթ օժանդակ շինությունները (զենքի և պարենամթերքի պահեստները), ինչպես նաև կոմունալ կառուցվածքները (բաղնիքը, ջրի պաշարի ավազանը և այլն):

Որպես կանոն, միջնաբերդերն ապահովվում էին դեպի ձորը, աղբյուրը կամ գետը տանող գաղտնուղիով կամ գետնուղիով (երբեմն մեկից ավելի): Պաշարման դեպքում դրանցից էին օգտվում արտաքին աշխարհի հետ Աապ պահպանելու, զինվորներով, զենքով, պարենամթերքով և ջրով համալրելու, իսկ դիմադրության անհուսալիության դեպքում՝ ապահով հեռանալու համար։

Շարունակելի...

Просмотров: 449 | Добавил: Arthur0 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Copyright MyCorp © 2024 |