Пятница, 03.05.2024, 10:03Главная | Регистрация | Вход

Վիճակագրություն


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Մուտք

Որոնում

Օրացույց

«  Сентябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
Блог
Главная » 2010 » Сентябрь » 14 » Երջանկության դեսպանները Հայաստանում են. ի՞նչն է երջանկացնում հայերին
08:36
Երջանկության դեսպանները Հայաստանում են. ի՞նչն է երջանկացնում հայերին

Expedition 206-ի անդամները, կամ ինչպես իրենք են իրենց կոչում՝ երջանկության դեսպաններն, արդեն Հայաստանում են։ Երջանկության տարաբնույթ բանաձեւերի որոնումներով, այս խումբը (www.expedition206.com) Կոկա-Կոլայի նախաձեռնությամբ, մեկ տարվա ընթացքում այցելում է աշխարհի բոլոր 206 երկրներ որտեղ վաճառվում է այդ ըմպելիքը, ընդամենը մեկ առաքելությամբ՝ հասկանալ թե ի՞նչն է երջանկացնում մարդկանց։ Այնուհետեւ այդ ամենը տարածում են համացանցում` սեփական բլոգներում, միկրոբլոգներում եւ այլուր:

Երջանկության դեսպանները Հայաստան էին եկել սեպտեմբերի 13-ին։ Հայաստանը նրանց այցելած 150-րդ երկիրն է։ The Club ակումբում հայ բլոգերների ու հետաքրքրասերների հետ հանդիպման ժամանակ Expedition 206-ի անդամները Քելլին` Բելգիայից եւ Թոնին` Գերմանիայից, իրենց տպավորությունները կիսեցին ներկաների հետ:

Խմբի անդամ Թոնիի խոսքով՝ բազմաթիվ մարդիկ տարբեր երկրներում ասում են, որ իրենց երջանկացնում է ուտելիքը։ «Շատ հաճախ նշում են նաեւ, որ փողն է երջանկացնում, սակայն, որ թե զուտ փող ունենալը, այլ, այդ փողն օգտագործելը՝ ավելի ազատ ապրելու կամ օրինակ՝ ճանապարհորդելու համար»,-ասում է Թոնին։

Իսկ Քելլին՝ ավելացնում է, որ երջանկությունը սկսվում է նախ եւ առաջ ժպիտից։ «Մի բան հաստատ նկատել եմ, որ մարդիկ են մարդկանց երջանիկ դարձնում ՝ նրանց հետ կիսելով այն ամենն, ինչը թանկ է իրենց համար»։

Expedition 206-ի անդամները հանդիպման վերջում սկսեցին հարցումներ կատարել ներկաների շրջանում ՝ պարզելու համար, թե ի՞նչն է նրանց երջանկացնում, իսկ Հայաստանի մասին իրենց տպավորությունների եւ հայերի երջանկության գազտնիքը կհարպարակեն շուտով։

                                                                                                                                           news.am

Просмотров: 469 | Добавил: Arthur0 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Copyright MyCorp © 2024 |