Пятница, 03.05.2024, 11:01Главная | Регистрация | Вход

Վիճակագրություն


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Մուտք

Որոնում

Օրացույց

«  Сентябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
Блог
Главная » 2010 » Сентябрь » 14 » Բրիտանական ցուցահանդես սեպտեմբերի 18-25-ին. «Տեսնել գույնով»
08:32
Բրիտանական ցուցահանդես սեպտեմբերի 18-25-ին. «Տեսնել գույնով»


Սեպտեմբերի 18-ին ժամը 14.00-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում տեղի կունենա «Տեսնել գույնով» բրիտանական ժամանակակից արվեստի ցուցահանդեսի բացումը, որը կտեւի մինչեւ սեպտեմբերի 25-ը: Միջոցառմանը ներկա կգտնվեն Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արեւիկ Սարիբեկյանը եւ ՀՀ Մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը:

Հայաստանում ներկայացվելուց հետո «Տեսնել գույնով» ցուցահանդեսը կկազմակերպվի Ուկրաինայում, այնուհետեւ` Վրաստանում եւ Ադրբեջանում: Հայաստանյան ցուցահանդեսի ընթացքում կցուցադրվեն 1960-2007 թվականներին ստեղծված 31 լիտոգրաֆիական եւ մետաքսային տպագրության աշխատանքներ: Ցուցահանդեսը կազմակերպվում է «Ժամանակակից Բրիտանիա» ծրագրի շրջանակում:

Բրիտանացի արվեստագետները, օգտագործելով ներկապնակի բոլոր հնարավոր երանգները, ցուցադրում են գույնի եւ պատկերների համադրությունը, սեւ ու սպիտակի կողքին ընդգծում ամենատարբեր երանգները: «Չգիտեմ, թե ինչու եմ ընտրում գույները: Առաջին նրբերանգը գրեթե նշանակություն չունի, քանի որ այն շուտով ծածկվելու է մի երկրորդ, երրորդ նրբերանգով եւ այդպես շարունակ: Մեկն ուղղորդում է դեպի մյուսը: Այլ բառերով ասած … գույնը ի հայտ է գալիս հորինվացքայնորեն»,- գրում է սըր Հովարդ Հոդգքինը:

Աշխատանքներն ընտրված են Բրիտանական խորհրդի հավաքածուից: 1938 թվականից ի վեր Բրիտանական խորհուրդը հավաքում է արվեստի գործեր`  նպատակ ունենալով ներկայացնել բրիտանական արվեստը միջազգայնորեն: Սկսելով ընդամենը մի քանի աշխատանքներից` այսօր Բրիտանական խորհրդի հավաքածուն ընդգրկում է շուրջ 8000 ժամանակակից արվեստի գործեր: Այն 20-րդ դարի բրիտանական արվեստի ամենախոշոր հավաքածուներից մեկն է աշխարհում:

                                                                                                                                           news.am

Просмотров: 429 | Добавил: Arthur0 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Copyright MyCorp © 2024 |